«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ռուսները հարվածել էին ԻՊ-ից նավթ գնող Էրդողանի փեսայի տանկերներին

Ռուսները հարվածել էին ԻՊ-ից նավթ գնող Էրդողանի փեսայի տանկերներին
03.12.2015 | 12:41

Զարմանալի զուգադիպությամբ Ռուսաստանը նոյեմբերի 19-ին Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին իբր «Իսլամական պետությանը» պատկանող նավթի տանկերները ոչնչացրեց, որից 5 օր հետո Թուրքիան խոցեց ռուսական օդանավը՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմը: Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Էրեն Էրդեմը հարցադրումն ուղղել է Թուրքիայի էներգետիկայի նորանշանակ նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին՝ հետաքրքրվելով, թե նրա՞ն են պատկանում տանկերները, որոնք Սիրիայում ԻՊ-ի նավթը տեղափոխելու համար ոչնչացրեց Ռուսաստանը։ «Իրականություն է, որ այդ տանկերները Թուրքիայից էին գնացել և նավթ էին տեղափոխում։ ՌԴ-ն հարվածեց դրանց, քանի որ տեղեկություն ուներ, որ պատկանում են ԻՊ-ին։ Վստահելի աղբյուրներից տեղեկություն եմ ստացել, որ այդ 500 տանկերները պատկանում են Ալբայրաքի ընտանիքին»,- ասել է թուրք պատգամավորն իր հարցադրման մեջ։

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ